հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսի մասին տեղեկացնելու նպատակով Վրաստանում ստեղծվել է հատուկ կայք

Կորոնավիրուսի մասին տեղեկացնելու նպատակով Վրաստանում ստեղծվել է հատուկ կայք

Վրաստանի կառավարությունը ստեղծել է հատուկ կայք` www.stopcov.ge, որպեսզի հասարակությանը տեղեկացնի կորոնավիրուսի մասին, գրում է jnews.ge-ն:

Վարչապետի գլխավորությամբ կայացել է կորոնավարակի կապակցությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը։

Կառավարության վարչակազմի հաղորդմամբ, խորհրդի նիստում Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Եկատերինե Տիկարաձեն նշել է, որ նոր կորոնավարակով վարակվածների թիվը չի աճել, և երեք վարակվածի առողջական վիճակը բավարար է։

Դրա հետ մեկտեղ, միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում նշվել է, որ կառավարությունը մարտի 2-ին արձակել է հրաման, որի համաձայն երկրում դադարեցվել է ուսումնական գործընթացը։

Վարչապետի ստորագրած հրամանի համաձայն, ուսումնական հաստատություններում դասընթացները դադարեցվելու են մարտի 4-ից։

Վրաստանի վարչապետը միևնույն ժամանակ կառավարության տնտեսական թիմին կարգադրել է, ազգային բանկի հետ միասին մշակել հատուկ ծրագիր, երկրի տնտեսության վրա կորոնավարակի արդյունքում հնարավոր բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով։

Նիստին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բնակչության տեղեկացվածության կարևորությանը և նշվել, որ կառավարությունը անում է հնարավորինս բնակչությանը լրատվություն տրամադրելու համար։ Հենց այդ նպատակով կորոնավարակի մասին հասարակությանը լրատվություն փոխանցելու համար կառավարությունը ստեղծել է stopcov.ge կայքը։

  • Կիսվել: