շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կորոնավիրուսի 208 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 208 նոր դեպք Վրաստանում

Ապրիլի 4-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 208 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 685 մարդ, մահացել է 2 բուժառու:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 649 430 դեպք, ապաքինվել է 1 628 643 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 16 758 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5184 թեստավորում, այդ թվում 3587-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1597-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 4.01% է, վերջին 14 օրվանը՝ 2.82%, վերջին 7 օրվանը՝ 2.23%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 861 953 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9 պացիենտ։

  • Կիսվել: