հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսային իրավիճակն Ադրբեջանում

Կորոնավիրուսային իրավիճակն Ադրբեջանում

Ադրբեջանում կորոնավիրուսի վիճակագրությունն աճում է․ հուլիսի 4-ի դրությամբ այստեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի 19,267 դեպք, տեղեկացնում է Minval.az-ը:

Նշվում է, որ երկրում հայտարարվել է վիրուսի դեմ պայքարի խստացում, մասնավորապես՝ խիստ կարանտինային ռեժիմի սահմանում հուլիսի 5-ից 20-ը։

Հուլիսի 5-ից մարդկանց թույլ են տալու դուրս գալ միայն SMS թույլտվություն ստանալուց հետո՝ բուժօգնության, գնումների և հարազատների հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Չի աշխատելու Բաքվի մետրոպոլիտենը, հանգստյան օրերին՝ նաև տրանսպորտը։

Հաղորդվում է նաև, որ Բաքվի փողոցներում վերականգնվել են ոստիկանական հատուկ կետերը, որոնք ծառայություն են իրականացնելու հատկապես շաբաթ ու կիրակի օրերին։ Դիրքերի տեղադրման նպատակը կարանտինի օրերին մեքենա օգտագործելու համապատասխան թույլտվություն չունեցող վարորդներին հայտնաբերելու համար։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին սեփական ավտոմեքենաների կիրառումը արգելվում է։

Ընդհանուր Ադրբեջանում արվել է 502 965 թեստ։ Վարակվածները բուժվում են հիվանդանոցում։ Նրանցից 235-ը մահացել է, 10,820-ը՝ բուժվել։

 

  • Կիսվել: