ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսի դեմ սփրեյի տեսքով ռուսական պատվաստանյութը փորձարկումների ժամանակ դրական արդյունք է ցույց տվել

Կորոնավիրուսի դեմ սփրեյի տեսքով ռուսական պատվաստանյութը փորձարկումների ժամանակ դրական արդյունք է ցույց տվել

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակում են ՌԴ առողջապահության նախարարութանը կից գիտահետազոտական ինստիտուտում Սանկտ Պետերբուրգում, նախակլինիկական փորձարկումների ընթացքում ցույց է տվել անվտանգության մակարդակն ու հակամարմինների ձևավորման հավանականությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Քովիդ-19-ի դեմ նոր պատվաստանյութի նախակլինիկական հետազոտությունները շարունակվում են: ՛՛Ներկա պահին լավ տվյալներ են ստացվել՝ կապված պատվաստանյութի անվտանգության և իմունոգենային ակտիվության հետ՛՛,-ասված է ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ավելի վաղ գիտահետազոտական ինտիտուտից հայտնել էին, որ իրենց մասնագետները նոր պատվաստանյութ են մշակում գրիպի վիրուսի հիման վրա: Նախատեսվում է, որ պատվաստանյութը կկիրառվի կաթիլների կամ քթի սփրեյի տեսքով

  • Կիսվել: