երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կոլորադոյի դատարանը թույլատրելի է համարել Թրամփի թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին

Կոլորադոյի դատարանը թույլատրելի է համարել Թրամփի թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին

Կոլորադոյի նահանգային դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ներգրավված է եղել 2021 թվականին Կոնգրեսի շենքի վրա գրոհը հրահրելու մեջ, սակայն նա չի խախտել իր պաշտոնավարման երդումը, ուստի թույլատրելի է համարվում նրա թեկնածությունն ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններին:  Այս մասին ասված է դատարանի որոշման մեջ, տեղեկացնում է AP-ն:

Նշվում է, որ Կոլորադոյի դատարանի որոշումը հետևում է մի քանի այլ նահանգների դատարանների նմանատիպ որոշումներին, որոնք նույնպես Թրամփի անունն ընտրական քվեաթերթիկում պահելու վերաբերյալ վճիռ են կայացրել:

Ինչպես հայտնի է՝ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները հարձակվեցին Կապիտոլիումի վրա՝ մի քանի ժամով արգելափակելով Կոնգրեսը։ Այն բանից հետո, երբ ցուցարարները հեռացվեցին շենքից, կոնգրեսականները հաստատել են Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Այնուհետև ԱՄՆ-ում հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին հարձակմանը մասնակցելու մեղադրանքով:

  • Կիսվել: