հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կողմնակի անձանց անօրինական միջամտություն՝ երկաթուղային տրանսպորտի աշխատանքին. «Ռուսական երկաթուղիները» մեկնաբանել է տեղի ունեցած պայթյունը

Կողմնակի անձանց անօրինական միջամտություն՝ երկաթուղային տրանսպորտի աշխատանքին. «Ռուսական երկաթուղիները» մեկնաբանել է տեղի ունեցած պայթյունը

Ռուսաստանի Բրյանսկի մարզում երկաթուղային գծերի վրա գործադրվել է պայթուցիկ սարք: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը:

Նա, մասնավորապես, նշել է, որ Բրյանսկ-Ունեչա երկաթգծի 136-րդ կիլոմետրին գործի է դրվել անհայտ պայթուցիկ սարք, ինչի հետևանքով բեռնատար գնացքի լոկոմոտիվը, ևս յոթ վագոն ռելսերից դուրս են ընկել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Զոհեր և վիրավորներ չկան, երկաթուղային գծերը չեն վնասվել։ Տեղական իշխանությունը հայտնել է, որ գնացքը վառելիք և շինանյութ էր տեղափոխում։

՛՛Ռուսական երկաթուղիները՛՛ միջադեպի պատճառ է անվանել ՛՛կողմնակի անձանց անօրինական միջամտությունը երկաթուղային տրանսպորտի աշխատանքին՛՛։ Նախօրեին հաղորդվել էր, որ Բրյանսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել:

Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանում էլ պայթեցրել են Էլեկտրահաղորդման գծի մի հենասյուն, երկրորդում հայտնաբերվել է անհայտ առարկա, ենթադրաբար՝ պայթուցիկ սարք, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

Ներկայումս մասնագետները հետազոտում են վնասված գծի մյուս հենասյուները: Նահանգապետը Լենինգրադի մարզի բնակիչներին կոչ է արել զգոն լինել և կասկածելի անձանց ու առարկաների մասին հայտնել իրավապահ մարմիններին։

  • Կիսվել: