շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կոչ եմ անում ավելացնել էներգիայի արտադրությունը, որպեսզի ՌԴ-ն հասկանա՝ ոչ մի պետություն չպետք է էներգիան օգտագործի որպես զենք. Զելենսկի

Կոչ եմ անում ավելացնել էներգիայի արտադրությունը, որպեսզի ՌԴ-ն հասկանա՝ ոչ մի պետություն չպետք է էներգիան օգտագործի որպես զենք. Զելենսկի

Այսօր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էներգառեսուրսներով հարուստ երկրներին կոչ է արել ավելացնել նավթի եւ բնական գազի արդյունահանումը, որպեսզի դիմակայեն ռուսական մատակարարումների կորստին՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պայմաններում, տեղեկացնում է AP-ն։

Նա, մասնավորապես, Դոհայի համաժողովի ժամանակ հանդես է եկել տեսաուղերձով՝ խնդրելով երկրներին ավելացնել էներգակիրների արտահանումը, ինչը հատկապես կարեւոր է, քանի որ Կատարը բնական գազի արտահանման համաշխարհային առաջատարն է։ Արեւմտյան պատժամիջոցները լրջորեն կրճատել են ռուսական արտահանումը, որը շատ կարեւոր նշանակություն ունի եվրոպական երկրների համար:

՛՛Պատասխանատու պետություններ, մասնավորապես՝ Կատարի պետություն, դուք էներգառեսուրսների հուսալի եւ հեղինակավոր մատակարարներ եք: Եվ դուք կարող եք ձեր ներդրումն ունենալ Եվրոպայում իրավիճակի կայունացման գործում։ Շատ բան կարելի է անել արդարությունը վերականգնելու համար՛՛,- ասել է Զելենսկին։ 

Նա նաեւ հավելել է. ՛՛Եվրոպայի ապագան կախված է ձեր ջանքերից։ Կոչ եմ անում ձեզ ավելացնել էներգիայի արտադրությունը, որպեսզի Ռուսաստանը հասկանա, որ ոչ մի պետություն չպետք է էներգիան օգտագործի որպես զենք եւ շանտաժի ենթարկի աշխարհին՛՛:

 

  • Կիսվել: