երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել. Գրոսսին մեկնաբանել է Կուրսկի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը

Կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել. Գրոսսին մեկնաբանել է Կուրսկի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հերթական նիստի ժամանակ մեկնաբանել է Կուրսկի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կոչ անելով գրոհներ չձեռնարկել ատոմակայանների վրա:

Նա, մասնավորապես, նշել է. «Օգոստոսի վերջին այցելեցի Կուրսկի ատոմակայան, որտեղ լուրջ իրավիճակ էր ստեղծվել։ Չափազանց կարևոր է թույլ չտալ, որ միջուկային վթար տեղի ունենա։ Ատոմակայանների վրա հարձակումներն անընդունելի են, անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղակայված»:

Գրոսսին հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն հետևում է Կուրսկի շրջանում ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններին, քանի որ այստեղ է գտնվում Կուրսկի ատոմակայանը։

«Կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու համար միջուկային վթարից, որը կարող է հանգեցնել լուրջ ռադիոլոգիական հետևանքների»,- ասել է նա:

 

  • Կիսվել: