Կլիչկոն հայտնել է Կիևում պայթյունների մասին
Կիևում պայթյուններ են տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տելեգրամյան ալիքում, գրում է rbc.ru-ն:
Նրա խոսքով՝ քաղաքում և մարզում գործում է ՀՕՊ-ը։ Նա բնակիչներին խնդրել է ապաստարաններում լինել։
Կիևի մարզային ռազմական վարչակազմում հայտնել են հրթիռային հարձակման պատճառով ՀՕՊ-ի աշխատանքի մասին:
Պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի ևս 5 շրջաններում:
Հունիսի 23-ի առավոտյան օդային տագնապ Է հայտարարվել Կիևում, ինչպես նաև Ժիտոմիրի, Ռովենսկի, Վոլինի, Լվովի, Խմելնիցկիի և մի շարք այլ շրջաններում: Ավելի ուշ այն չեղարկվեց։
«Կալիբր» հրթիռները թռել են Նիկոլաևի շրջանով Կիրովոգրադի և Չերկասի շրջանների ուղղությամբ, ապա թեքվել դեպի Ժիտոմիրի շրջան, հետո շարժվել Կիևի շրջանի Վասիլկով քաղաքի ուղղությամբ։
Կեսգիշերին մոտ՝ օդային տագնապի ժամանակ, մի շարք պայթյուններ են որոտացել Խարկովի արվարձանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ հարվածները հասցվում են միայն Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին և դրանց հետ կապված ենթակառուցվածքներին:


