ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կիպրոսը հրաժարվել է զենք տրամադրել Ուկրաինային

Կիպրոսը հրաժարվել է զենք տրամադրել Ուկրաինային

Նիկոսիան մտադիր է Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրել և գիտելիքներ փոխանակել ռազմական պատրաստության ոլորտում, սակայն չի պատրաստվում զենք տրամադրել, ասել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմպիոտիսը։

Ուրբաթ օրը Կիպրոսում է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, որն ավելի վաղ այցելել էր Աթենք։
Կառավարության խոսնակի կարծիքով՝ հասկանալի է Նիկոսիայի ցանկությունը՝ Կիևին միայն մարդասիրական օգնություն տրամադրելու։

«Մեկնաբանելով Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորգալլասի և Ռեզնիկովի հանդիպումը՝ Լետիմպիոտիսն ասել է, որ հանդիպումը տեղի է ունենում ոչ թե Ուկրաինային զենք տրամադրելու, այլ գիտելիքների փոխանակման շրջանակում, որը Կիպրոսը կարող է ունենալ վերապատրաստման հարցերում»։
Լետիմպիոտիսը կրկնել է, որ Կիպրոսի Հանրապետությունը հստակ հասկացրել է, որ չի նպաստի ռազմական բաղադրիչին, քանի որ Կիպրոսը ոչ մի դեպքում չի կարող մնալ առանց զենքի։

  • Կիսվել: