ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կիպրոսում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի շենքում հրդեհ է բռնկվել. ըստ չճշտված տեղեկությունների՝ հրդեհի պատճառը շենքի վրա նետած Մոլոտովի կոկտեյլն է

Կիպրոսում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի շենքում հրդեհ է բռնկվել. ըստ չճշտված տեղեկությունների՝ հրդեհի պատճառը շենքի վրա նետած Մոլոտովի կոկտեյլն է

Կիպրոսում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է Կիպրոսում Ռուսաստանի դեսպանությունը՝ նշելով, որ տուժածներ չկան, տեղեկացնում է Interfax-ը։

՛՛Այսօր հրդեհ է բռնկվել Նիկոսիայի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի շենքում, հրդեհը մարվել է, տուժածներ չկան, պատճառները քննվում են՛՛,-հայտնել են ՌԴ դեսպանությունից:

Նշենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ չհաստատված տեղեկություններ էին հրապարակել, համաձայն որոնց՝ հրդեհի պատճառ է դարձել շենքի վրա նետած Մոլոտովի կոկտեյլը։

 

 

  • Կիսվել: