երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ անհնար է, քանի դեռ Թուրքիան համաձայնություն չի տվել. Էրդողան

Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ անհնար է, քանի դեռ Թուրքիան համաձայնություն չի տվել. Էրդողան

Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ անհնար է, քանի դեռ Թուրքիան համաձայնություն չի տվել դրան: Այս մասին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետություն կատարած այցի ավարտին թուրք լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՛՛Անադոլու՛՛-ն:

Էրդողանը, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե նայենք ՆԱՏՕ-ի փաստաթղթերին, ապա մինչ մենք դրական պատասխան չտանք, Հարավային Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ անհնար է ցանկացած պարագայում: Թուրքիան այժմ ունի այլ կառավարություն, քան այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն ընդունում էր Հունաստանին: Հիմա մենք կանք: Նրանք ի վիճակի չեն լինի շրջանցել (վետոն) Թուրքիային՛՛

Նշենք, որ 1974 թվականից Կիպրոսը փաստացի բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև: 1983-ին կղզու հյուսիսում հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը չի ճանաչվել համաշխարհային հանրության կողմից:



  • Կիսվել: