երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կիպրոսի ԱԳ նախարարը հրաժարական է ներկայացրել ՝ կապված 2023-ի նախագահական ընտրությունների հետ

Կիպրոսի ԱԳ նախարարը հրաժարական է ներկայացրել ՝ կապված 2023-ի նախագահական ընտրությունների հետ

Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հանդես է եկել լրագրողների առջև, որոնց հրավիրել է ԱԳՆ, և հայտարարել է, որ հրաժարական է տալիս. նրա հայտարարությունը տարածել է մամուլի և տեղեկատվության կառավարական բյուրոն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ձեզ հրավիրել եմ ԱԳՆ, որպեսզի հայտարարեմ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու իմ որոշման մասին։ Ես հրաժարականի դիմումը հանձնել եմ Կիպրոսի նախագահին մի քանի օր առաջ, նա այն ընդունել է ուրբաթ առավոտյան, այն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրվանից՝ 2022 թվականի հունվարի 11-ից»,- հայտնել է Քրիստոդուլիդիսը։

Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Նիկոս Անաստասիադիսին իրեն վստահելու համար և ասել, որ հրաժարականը կապված է 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

«Բայց այսօր դեռ ժամանակը չէ որևէ որոշման համար։ Ես կհայտարարեմ 2023 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, երբ վերջնական որոշումներ կկայացնեմ»,- ասել է նա։

Նշվում է, որ Կիպրոսի նախագահին հինգ տարով ընտրում են ուղղակի գաղտնի քվեարկությամբ:

  • Կիսվել: