երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Կիմ Չեն Ընը սպառնում է միջուկային զենքով, եթե ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ուժ կիրառեն

Կիմ Չեն Ընը սպառնում է միջուկային զենքով, եթե ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ուժ կիրառեն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի վարանի իր դեմ հարձակման դեպքում օգտագործել իր բոլոր հարձակողական ուժերը: Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Իր ուղերձի համաձայն՝ Կիմ Չեն Ինը հայտարարել է նաև միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին, եթե այլ երկրներ փորձեն ոտնձգություն կատարել հանրապետության ինքնիշխանության դեմ։

«Եթե թշնամիները, բացարձակ հիմարությամբ և անմեղսունակությամբ, անտեսեն մեր բազմիցս զգուշացումները և չափազանց վստահ լինելով Կորեայի Հանրապետություն-ԱՄՆ դաշինքին, ևս մեկ քայլ առաջ կատարեն՝ փորձելով ռազմական ուժ կիրառել մեր հանրապետության ինքնիշխանությունը խախտելու համար, այդ դեպքում մենք չենք վարանի օգտագործել մեր ձեռքի տակ եղած բոլոր հարձակողական ուժերը, այդ թվում՝ միջուկային զենքը»,- ասել է Կիմ Չեն Ընը։

ԿԺԴՀ ղեկավարը նաև Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլին անվանել է «խամաճիկ» և ասել, որ հանրապետությունը ԿԺԴՀ-ի կողմից «հետապնդման մոլուցք» ունի։

Կիմ Չեն Ինը Յուն Սեոկ Յոլի խոսքերը միջուկային զենք ունեցող պետության դեմ ռազմական ուժով պատասխանելու մասին «ծիծաղելի տեսարան» է անվանել և ասել, որ թշնամի երկրների սպառնալից հռետորաբանությունը չի կանգնեցնի Հյուսիսային Կորեայի ռազմական հզորության աճը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: