չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կիեւում հասկանում են, որ ԱՄՆ նախագահը ոչ թռիչքային գոտու ստեղծում թույլ չի տա․ Լավրով

Կիեւում հասկանում են, որ ԱՄՆ նախագահը ոչ թռիչքային գոտու ստեղծում թույլ չի տա․ Լավրով

Կիեւում հասկանում են, որ ԱՄՆ նախագահը ոչ թռիչքային գոտու ստեղծում թույլ չի տա: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնկալում է, որ ամերիկացի քաղաքական գործիչները Բայդենին Ուկրաինայում ավելի առճակատային սցենարի կդրդեն։

«Ուկրաինան կարծում է, որ Բայդենը շատ փորձառու քաղաքական գործիչ է, ով հասկանում է, որ ոչ թռիչքային գոտու ստեղծումը կամ ինքնաթիռների մատակարարումն Ուկրաինային, կամ որեւէ այլ քայլ, որը կմոտեցնի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բաց առճակատման վտանգը, բացարձակապես անընդունելի է»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Զելենսկին հասկանում է նաեւ, որ ԱՄՆ-ում պակաս պատասխանատու քաղաքական գործիչներ կան, ում բորբոքում է ուկրաինական լոբբին, որոնք ռուսատյաց տրամադրություններով են առաջնորդվում: «Նրանք կան այդ թվում նաեւ Կոնգրեսում։ Ինչպես գիտեք, նրանք պարբերաբար Ռուսաստանին դատապարտող եւ Ռուսաստանին սպառնացող բանաձեւ են ընդունում։ Կարծում եմ, որ Զելենսկին հույս ունի, որ նրանք նախագահին ավելի առճակատային մոտեցման կդրդեն»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

  • Կիսվել: