հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել

Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել

Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում ու շրջաններում պայթյուններ են տեղի ունեցել, երկուշաբթի առավոտյան ամբողջ երկրում հայտարարվել է օդային տագնապ։

Ավելի վաղ ուկրաինական Зеркало недели հրատարակությունը հայտնել էր պայթյունների մասին Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող Խերսոնում, ավելի ուշ տեղեկություն էր ստացվել մի շարք պայթյունների մասին Սումիի մարզում և Պավլոգրադում։ Ուկրաինական ТСН հեռուստաալիքը հայտնում է, որ պայթյուններ են տեղի ունեցել նաև Կիևում, Կիևի մարզում և Դնեպրում:

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադում արդյունաբերական ձեռնարկություն է վնասվել։ Մայիսի 1-ի գիշերը ռուսական հրետանին հարվածել է քաղաքի տրանսպորտային հանգույցին, զինամթերքի պահեստներին և ուկրաինացի զինվորականների գնացքների շարժակազմին։

  • Կիսվել: