հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կիևն ու Վարշավան պայմանավորվել են ռազմական օգնության նոր փաթեթի շուրջ. Զելենսկի

Կիևն ու Վարշավան պայմանավորվել են ռազմական օգնության նոր փաթեթի շուրջ. Զելենսկի

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ Վարշավայում կայացած ճեպազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն ու Վարշավան պայմանավորվել են ռազմական օգնության նոր փաթեթի շուրջ։

՛՛Ուկրաինան, մասնավորապես, կստանա ՄիԳ-29 ինքնաթիռներ, ՛՛Ռոսոմակ՛՛ զրահափոխադրիչներ և ՛՛Պիորուն՛՛ զենիթահրթիռային համակարգեր՛՛,-հայտնել է Զելենսկին՝ հավելելով. ՛՛Համաձայնեցվել է պաշտպանական նոր փաթեթը, որը շատ անհրաժեշտ է մեր զինվորներին հենց հիմա՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինան արդեն չորս ինքնաթիռ է ստացել Լեհաստանից։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Վարշավան Կիև է տեղափոխում ևս չորս ՄիԳ-29։ Բացի այդ՝ մոտ ապագայում ուկրաինական կողմին կարող են փոխանցվելու վեց նման ինքնաթիռ, որոնք ներկայումս տեխնիկական սպասարկում են անցնում։ Այսպիսով՝ Ուկրաինան պետք է ընդհանուր առմամբ 14 միավոր ՄիԳ-29 ինքնաթիռ ստանա Լեհաստանից։

 

  • Կիսվել: