հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կիևին զենք մատակարարելը կարող է հանգեցնել գլոբալ հակամարտության. Բուլղարիայի նախագահ

Կիևին զենք մատակարարելը կարող է հանգեցնել գլոբալ հակամարտության. Բուլղարիայի նախագահ

Այսօր Darik Radio-ին տված հարցազրույցում Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության շարունակականությունը ՛՛կարող է հանգեցնել գլոբալ հակամարտության՛՛: Նա կոչ է արել զենք չմատակարարել Կիևին։

Ռադևը, մասնավորապես, ասել է. ՛՛Ամենակարևոր արժեքը խաղաղությունն է և մարդկային կյանքը։ Զենքի մատակարարումը նշանակում է, որ մենք կրակը մարում ենք բենզինով, դա նշանակում է գիտակցում, որ դեռ շատ զոհեր կլինեն՛՛:

Ըստ նրա՝ ռազմական օգնությունը Կիևին ՛՛նշանակում է համաձայնություն այն դիրքորոշման հետ՛՛, որ հակամարտությունը ՛՛պետք է տանել մինչև մի կողմի լիակատար պարտությունը՛՛, որն անխուսափելիորեն և աստիճանաբար երկիրը ներքաշում է ՛՛գլոբալ հակամարտության մեջ և միջուկային ինքնաոչնչացման՛՛:

Բուլղարիայի նախագահը նաև ասել է, որ իր երկիրը ՛՛չպետք է զենք ուղարկի այս հակամարտությանն աջակցելու համար՛՛։

 

  • Կիսվել: