կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կիևի ռեժիմին Վաշինգտոնից զենքի մատակարարումները ոչ մի կերպ չեն ազդի հատուկ ռազմական գործողության վրա. Պեսկով

Կիևի ռեժիմին Վաշինգտոնից զենքի մատակարարումները ոչ մի կերպ չեն ազդի հատուկ ռազմական գործողության վրա. Պեսկով

Կիևի ռեժիմին Վաշինգտոնից զենքի մատակարարումները ոչ մի կերպ չեն ազդի հատուկ ռազմական գործողության ոչ ընթացքի, ոչ էլ արդյունքների վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ն, լինելով այս հակամարտության անմիջական մասնակիցը, պահպանելով և մեծացնելով իր անմիջական ներգրավվածությունն այս հակամարտությունում, շարունակում է սադրել Կիևի ռեժիմին, որպեսզի նա շարունակի պատերազմը։

Դա ոչ մի կերպ չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա։ Դա ոչ մի կերպ չի կարող ազդել նաև հատուկ ռազմական գործողության ելքի վրա․ բոլոր նպատակները կկատարվեն»:

  • Կիսվել: