կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կիևի մերձակա օդանավակայանում այրվել է աշխարհի ամենամեծ բեռնատար ինքնաթիռը՝ An-225 Mriya-ն

Կիևի մերձակա օդանավակայանում այրվել է աշխարհի ամենամեծ բեռնատար ինքնաթիռը՝ An-225 Mriya-ն

Կիևի մերձակայքում Ռուսաստանի զինված ուժերի և ուկրաինական բանակի միջև բախումների հետևանքով այրվել է Գոստոմելի օդանավակայանում կանգնած An-225 Mriya ինքնաթիռը։

 Այս մասին հաստատել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական կոնցեռնը։ Ընկերությունը նշում է, որ ինքնաթիռի վերականգնումը կարժենա մոտ 3 մլրդ դոլար։
 
An-225 -ն աշխարհի ամենամեծ ինքնաթիռն էր: Այն նախագծվել և արտադրվել է ԽՍՀՄ-ում, Կիևի մեխանիկական գործարանում 1984-1988 թվականներին, միայն մեկ` եզակի օրինակով։ Առաջին թռիչքն իրականացվել է 1988 թվականի դեկտեմբերի 21-ին։
 
Ինքնաթիռը սկսել է գործել 1989 թվականին և կարող էր տեղափոխել 150-200 տոննա բեռ։ Ուկրաինայի անկախության տարիներին An-225–ը շահագործվում էր «Անտոնով» ավիաընկերության կողմից։ Վերջին անգամ Mriya-ն օդ է բարձրացվել 2020 թվականի մարտին։
 

  • Կիսվել: