Եվրահանձնաժողովն անխոհեմ էսկալացիոն մարտավարության մաս է անվանել Կիևի վրա հարձակվելու՝ Մոսկվայի սպառնալիքները
Եվրահանձնաժողովի խոսնակ Անուար Էլ-Անունին պատասխանել է Կիևը լքելու Մոսկվայի կոչերին:
Նրա խոսքով՝ Կիևի վրա հարձակվելու Ռուսաստանի հրապարակային սպառնալիքները նրա անխոհեմ էսկալացիոն մարտավարության մի մասն են։
«Ռուսաստանը հերթական անգամ աղաղակող կերպով փորձում է մեղքը բարդել Ուկրաինայի վրա սեփական ագրեսիվ պատերազմի համար։ Ինչ վերաբերում է մեզ՝ ԵՄ-ին, մենք չենք փոխի մեր դիրքորոշումը կամ ներկայությունը Կիևում»,- ասել է պաշտոնյան:
Ըստ Եվրահանձնաժողովի խոսնակի՝ վերջին տարիներին Ռուսաստանն արդեն վնաս է հասցրել Կիևում մի քանի դիվանագիտական առաքելությունների, այդ թվում՝ ԵՄ պատվիրակությանը։
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ չնայած Ուկրաինայի կողմից երկարատև հրադադարի և խաղաղության կոչերին՝ Ռուսաստանը երբեք լուրջ մտադրություն չի ցուցաբերել դադարեցնելու պատերազմը:



