Պուտինը Ռոստովի ավիացիոն կենտրոնին Կիևի հարվածն անվանել է ահաբեկչական գործողություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
Նա հայտարարել է, որ Կիևի կողմից հարվածը Ռոստովի ավիացիոն կենտրոնին ահաբեկչական գործողություն էր։
ՌԴ նախագահի խոսքով՝ Դոնի Ռոստովում օդային երթևեկության կազմակերպման կենտրոնի վրա իրականացված հարվածը կարող էր ազդել քաղաքացիական ավիաչվերթների անվտանգության վրա, սակայն ողբերգությունից հաջողվել է խուսափել։
Պուտինը նաև հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հիշատակել են՝ խորհրդային և ամերիկացի զինվորները միասին պայքարել են նացիզմի դեմ։


