երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Կիևի կողմից Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար հրթիռների կիրառումը կնշանակի Արևմուտքի անմիջական մասնակցություն ռազմական գործողություններին

Կիևի կողմից Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար հրթիռների կիրառումը կնշանակի Արևմուտքի անմիջական մասնակցություն ռազմական գործողություններին

Ռուսաստանի տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներին Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
 
Մարիա Զախարովան կարծիք է հայտնել, որ Կիևի կողմից նման զինատեսակների օգտագործումն արմատապես կփոխի հակամարտության էությունը։
 
«Դա կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»,- հավելել է Զախարովան:
 
Նրա խոսքով՝ ոչ մի զինատեսակ կամ Մոսկվային ռազմավարական պարտություն մատնելու փորձ չի կարող ազդել պատերազմի ընթացքի վրա:

  • Կիսվել: