հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կիևի հետ կերկխոսեն Ռուսաստանի պահանջների կատարման դեպքում․Պուտինը՝  Մակրոնին

Կիևի հետ կերկխոսեն Ռուսաստանի պահանջների կատարման դեպքում․Պուտինը՝ Մակրոնին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը և պատրաստակամություն հայտնել շարունակել երկխոսությունը, եթե կատարվեն ռուսական պահանջները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի պատվիրակության և ուկրաինական ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքում իրերի վիճակի մասին։ Երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնվել՝ ռուսական հայտնի պահանջների անվերապահ կատարմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: