չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կիևի հարձակումը Դոնբասի և Ղրիմի վրա միայն ժամանակի հարց էր, Ռուսաստանը կանխեց դա. Պուտին

Կիևի հարձակումը Դոնբասի և Ղրիմի վրա միայն ժամանակի հարց էր, Ռուսաստանը կանխեց դա. Պուտին

Մոսկվան նախքան Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելը Կիևին առաջարկել է խուսափել արյունահեղությունից: Այս մասին Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտների սոցիալ-տնտեսական աջակցության վերաբերյալ հանդիպման բացման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Առաջին անգամ եմ ասում այս մասին, որ գործողության հենց սկզբում անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար, Կիևի իշխանություններին տարբեր խողովակներով առաջարկվել է չմասնակցել ռազմական գործողություններին, այլ պարզապես զորքերը դուրս բերել Դոնբասից: Չուզեցին: Դե ինչ, դա իրենց որոշումն է՛՛:

Պուտինը նաև հավելել է. ՛՛Կիևի հարձակումը Դոնբասի և Ղրիմի վրա միայն ժամանակի հարց էր, Ռուսաստանը կանխեց դա՛՛: Նրա խոսքով՝ Կիևի և ուկրաինական այլ քաղաքների մոտ ռուսական զորքերի հայտնվելը կապված չէ Ուկրաինան զավթելու հետ, Ռուսաստանը նման նպատակ չունի:

Խոսելով միջուկային զենքի մասին՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի կողմից միջուկային զենք ստեղծելու սպառնալիքն իրական էր։ ՛՛Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնականացման հատուկ գործողությունը կիրականացվի մինչև վերջ՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: