Կիևի անվտանգության երաշխիքները, հավանաբար, կմշակվեն 10 օրվա ընթացքում. Զելենսկի
Կիևի անվտանգության երաշխիքները, հավանաբար, կմշակվեն 10 օրվա ընթացքում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է Reuters-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անվտանգության երաշխիքները, հավանաբար, կբացահայտվեն մեր գործընկերների կողմից, և ավելի ու ավելի շատ մանրամասներ կհայտնվեն։ Այս ամենն ինչ-որ կերպ կձևակերպվի թղթի վրա հաջորդ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում»։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել պատերազմի դադարեցմանն ուղղված ցանկացած համաձայնագրի շրջանակներում օգնություն ցուցաբերելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Զելենսկին էլ, կարևորելով այս հայտարարությունը, այն հստակ ազդանշան ու քայլ առաջ է համարել:


