կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Խոշոր հրդեհ Սևաստոպոլում. վառելիքի պահեստին ԱԹՍ է հարվածել

Խոշոր հրդեհ Սևաստոպոլում. վառելիքի պահեստին ԱԹՍ է հարվածել

Խոշոր հրդեհ է բռնկվել Սևաստոպոլում ՝ Կազակական ծոցի շրջանում։ Քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը նշել է, որ վառվել է վառելիքի խոշոր պահեստ, ենթադրաբար`անօդաչու թռչող սարքի հարվածից:
 
Հրդեհը մարելու համար աշխատում է հրշեջ-փրկարարական 18 մարտական հաշվարկ և շուրջ 60 փրկարար: Ավելի ուշ ներգրավել են նաև հրշեջ գնացք։
 
Տեղում այժմ աշխատում են Սևաստոպոլի ԱԻՆ գլխավոր վարչության պետ Ալեքսեյ Ռոխլինը, դատախազությունը և ՆԳՆ-ն:

  • Կիսվել: