ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոշոր հրդեհ է բռնկվել Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից գտնվող պատսպարանում

Խոշոր հրդեհ է բռնկվել Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից գտնվող պատսպարանում

Երեկոյան մեծ հրդեհ է բռնկվել Պոլսի հայկական եկեղեցու մոտակայքում։ Այս մասին հայտնում է «Արևելք»- ը` հղում անելով Պոլսի իր աղբյուրին։

Հրդեհը բռնկվել է հայ կաթողիկե Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից գտնվող պատսպարանում։

Նախնական տվյալներով` այնտեղ գտնվել է յոթ անձ, որոնք բոլորն էլ դուրս են բերվել, իսկ նրանցից երկուսը տեղափոխվել է հիվանդանոց։

Պոլսահայ լրագրող Շահնուր Քազանճիմը, որ պատահարի մասին կարճ հաղորդագրութկուններ է տվել Ինստագրամյան իր էջով, պատահարի մասին զրուցել է Թուրքիայի Կաթողիկե Հայոց Առաջնորդ ՝ Գերպ. Տ.  Լևոն արք. Զեքիյանի հետ, և վերջինս  վստահեցրել է, որ վիրավորների վիճակը կայուն է։

Կաթողիկե Առաջնորդը նաև հայտնել է, որ ԱԻՆ հրշեջ մարմինները լուրջ աշխատանք են կատարում հրդեհը հանգցնելու համար։

Լուրը մեծ տարածում է գտել Թուրքիայի օնլայն հարթակներում։

  • Կիսվել: