երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Խորհուրդ ՆԱՏՕ-ին՝ ամրապնդել պաշտպանությունը ՌԴ-ի հետ սահմաններում

Խորհուրդ ՆԱՏՕ-ին՝ ամրապնդել պաշտպանությունը ՌԴ-ի հետ սահմաններում

ՆԱՏՕ-ին խորհուրդ են տվել Ռուսաստանի հետ սահմաններում ամրապնդել պաշտպանությունը, ասված է Շվեդիայի պաշտպանության հետազոտությունների ինստիտուտի զեկույցում, տեղեկացնում է Լենտան։

Զեկույցի հեղինակները վերլուծել են, թե որքա՛ն արագ է Դաշինքը կարողանում պատասխանել բալթյան երկրների վրա ռուսական պոտենցիալ հարձակմանը։ Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում, ըստ նրանց, ՆԱՏՕ-ին սովորաբար անհրաժեշտ է 7-8 շաբաթ, որպեսզի տեղակայի զորքերը, մինչդեռ Մոսկվան դա կարողանում է անելընդամենը երկու շաբաթում։

Հեղինակները նաև պարզել են, որ Դաշինքին հաջողվել է բարձրացնել մարտունակությունը՝ Atlantic Resolve գործողության շնորհիվ: Զեկույցում նշվում է, որ «այդպիսի ժամկետները չեն կարող բավարար լինել» ճգնաժամի կամ պատերազմի ժամանակ:

  • Կիսվել: