կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խնդրում եմ արևմտյան լրատվամիջոցներին՝ Ռուսաստանի «ներխուժումների» ժամանակացույցը հրապարակել մեկ տարի առաջ. Զախարովա

Խնդրում եմ արևմտյան լրատվամիջոցներին՝ Ռուսաստանի «ներխուժումների» ժամանակացույցը հրապարակել մեկ տարի առաջ. Զախարովա

Վերջերս արևմտյան երկրները համառորեն մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինա ներխուժում նախապատրաստելու համար։ Մոսկվան հերքում է նման հայտարարությունները և բացատրում, որ մամուլում «ռուսական ագրեսիայի» մասին հրապարակումները ՆԱՏՕ-ի զորքերը Ռուսաստանի սահմաններին մոտեցնելու լավ պատրվակ են՝ գրում է ՌԻԱ նովոստին:

Որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, պնդում էին, որ Ռուսաստանի «ներխուժումը» Ուկրաինա տեղի կունենա փետրվարի 16-ին՝ գիշերը երեքին, սակայն դա տեղի չունեցավ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խնդրանքով դիմել է արևմտյան լրատվամիջոցներին:

«Խնդրանք ԱՄՆ-ի և բրիտանական զանգվածային ապատեղեկատվական միջոցներին՝ Bloomberg-ին, The New York Times-ին, The Sun-ին: Խնդրում եմ հրապարակեք գալիք տարվա մեր «ներխուժումների» ժամանակացույցը, որպեսզի կարողանանք արձակուրդ պլանավորել»,- գրել է Զախարովան Telegram-ում:

Մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որոնք հայտարարում էին «ներխուժման ճշգրիտ» ամսաթիվն ու ժամը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուկրաինացիներին ավելի վաղ առաջարկել էր «զարթուցիչ օգտագործել»՝ «նման տեղեկատվության հուսալիությունը» ստուգելու համար»:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրամանագրով փետրվարի 16-ը հռչակվել է որպես Միասնության օր: Նա նաև մեկնարկել է #UAразом ֆլեշմոբը և բոլոր ուկրաինացիներին՝ անկախ դավանանքից և ազգությունից, հորդորել միանալ ակցիային: Նախաձեռնությանը միանալու համար մասնակիցները լուսանկարվում են ազգային դրոշով և նշված հեշտեգով այն տեղադրում սոցցանցերում:

  • Կիսվել: