երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խաղաղության պայմանագրի մասին մեր մեկնաբանություններն արդեն ուղարկել ենք Հայաստանին․ Ադրբեջանի ԱԳՆ

Խաղաղության պայմանագրի մասին մեր մեկնաբանություններն արդեն ուղարկել ենք Հայաստանին․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել է, որ Բաքուն Երևանին է ուղարկել «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի վերջին մեկնաբանություններին իր պատասխանը։

«Ադրբեջանական կողմն իր մեկնաբանությունները ներկայացրել է հայկական կողմին շատ կարճ ժամկետում», - ասել է Հաջիզադեն «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին։

Նրա խոսքով, հայկական կողմի տարածած տեղեկությունը, թե Երևանը Բաքվից դեռ պատասխան չի ստացել, իրականությանը չի համապատասխանում։

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին:
 
Հիշեցնենք` օգոստոսի  24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի  նոր առաջարկները:

  • Կիսվել: