կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Խաղաղության հիմնական պայմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջներից հրաժարումն է». Ադրբեջանի ԱԳՆ

«Խաղաղության հիմնական պայմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջներից հրաժարումն է». Ադրբեջանի ԱԳՆ

Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության համար գլխավոր պայմանն այն է, որ «Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից՝ ոչ թե խոսքով, այլ գործողություններով»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ երեկվա հայտարարության:

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության գլխավոր պայմանն այն է, որ Հայաստանը ոչ թե խոսքով, այլ գործով հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից, դուրս բերի հայկական բոլոր զինված ուժերն ադրբեջանական տարածքներից, դադարեցնի ռևանշիստական քաղաքականությունն ու գործողությունները»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Հաջիզադեն «քաղաքական արկածախնդրություն» է որակել այն, որ Երևանը Ադրբեջանի «պատասխան գործողություններն իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ» 2021թ. մայիսին, նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին ներկայացնում է որպես հայկական տարածքների օկուպացիա:

Նա նաև Հայաստանին մեղադրել է «իրականությունն աղավաղելու» մեջ և նշել, որ մինչ այժմ Ադրբեջանին չեն վերադարձվել 8 գյուղերը, հայկական զորքերը դուրս չեն բերվել «ադրբեջանական տարածքներից՝ համաձայն 2020թ. նոյեմբերի եռակողմ պայմանավորվածության»:

«Հայաստանը, որ կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հղում կատարելով «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանին», դրանով քողարկում է տարածաշրջանում ուժերի կուտակումը և փորձում է շեղել ուշադրությունը սադրիչ գործողություններից, որոնք նա կարող է ձեռնարկել ցանկացած պահի»,- ասել է Հաջիզադեն


  • Կիսվել: