չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանը հույս ունի «Հյուսիս-Հարավ» միջանցքի շինարարությունն ավարտել մինչև 2025 թվականը

Իրանը հույս ունի «Հյուսիս-Հարավ» միջանցքի շինարարությունն ավարտել մինչև 2025 թվականը

Իրանը հույս ունի, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքն ավարտին կհասցվի ու կսկսի գործարկվել մինչև 2025 թվականը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին, փոխանցում է parstoday.ir-ը:

«Մենք հույս ունենք տեսնել «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի ավարտը և երկաթուղային գծերի բացումը մինչև Իրանի ներկայիս կառավարության ժամկետների ավարտը (Իրանում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի ամռանը), - ասել է Խանդուզին։

«Հյուսիս-Հարավ» միջազգային պայմանագիրը ստորագրվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Նախագիծը 7,2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք է, որը պետք է Իրանի ու Ռուսաստանի տարածքով կապ ապահովի Բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև։ Միջանցքի թողունակությունը տարեկան 20-ից 30 մլն տոննա է։ Հայաստանը «Հյուսիս-Հարավ» համաձայնագրի լիիրավ անդամ է դարձել դեռ 2004թ.

  • Կիսվել: