հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային ցույցերի արդյունքում Փարիզին 1,6 մլն եվրոյի վնաս է հասցվել

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային ցույցերի արդյունքում Փարիզին 1,6 մլն եվրոյի վնաս է հասցվել

Հունվարի 19-ից Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում տեղի են ունեցել տասներկու զանգվածային ցույցեր, երբ սկսվել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը: Թեեւ վերջին շաբաթներին բողոքի ցույցերն աստիճանաբար մարում են, այնուամենայնիվ, մինչ այդ դրանք ուղեկցվում էին որոշ ծայրահեղական խմբերի նախաձեռնած բռնություններով:

Արդյունքում լուրջ վնաս է հասցվել քաղաքային ենթակառուցվածքներին եւ համայնքային սեփականությանը: Դրանց վերականգնումը Փարիզի քաղաքապետարանի համար արժեցել է 1,6 մլն եվրո, հաղորդում է Le Parisien-ը։   

Փարիզի քաղաքապետի առաջին տեղակալ Էմանուել Գրեգուարը հայտնել է, որ այդ գումարի մեջ է մտնում վնասված ճանապարհային ենթակառուցվածքի արժեքը: Ընդ որում, մասնավոր ընկերություններին հասցված վնասը Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանում չեն հստակեցրել:

Փարիզը 536 000 եվրո է ծախսել փողոցները մաքրելու համար։ 106 000 եվրո է հատկացվել նաեւ ծառերի ցանկապատերի, նստարանների կամ կանգառների վերանորոգման համար: Բայց ամենամեծ վճարումը՝ 836,000 եվրո, կուղղվի կոտրված թերթերի կրպակների կամ կոտրված գովազդային վահանակների փոխարինմանը:

Այսպիսով, պարբերականի տվյալներով, վերականգնման ընդհանուր արժեքն ավելի մեծ կլինի, քան դեղին բաճկոնավորների շարժման ակցիաների ժամանակ հասցված վնասը, որը բյուջեին արժեցել է 1,4 մլն եվրո:  

  • Կիսվել: