շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կազանում մեքենան վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջն ու նրա երեք երեխաներին

Կազանում մեքենան վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջն ու նրա երեք երեխաներին

Կազանում քննիչները քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ կնոջն ու նրա երեք երեխաներին հետիոտնային անցումում մեքենան վրաերթի է ենթարկել. չորսն էլ հոսպիտալացվել են, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Թաթարստանի քննչական վարչության մամուլի ծառայությանը։

«2023 թվականի հունվարի 24-ի երեկոյան Կազան քաղաքի Լոմժինսկայա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել են 2016, 2018 և 2020 թվականներին ծնված երեք երեխաներ, ինչպես նաև նրանց 26-ամյա մայրը։ Այս փաստի առթիվ ՌԴ Թաթարստանի քննչական կոմիտեի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 1-ին մասով («Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում»)»,- նշված է հաղորդագրությունում։

Քննիչների տվյալներով՝ երեխաների հետ մի կին, որոնցից մեկը՝ հաշմանդամի սայլակով, ճանապարհն անցնելիս է եղել չկարգավորվող հետիոտնային անցումով, երբ նրանց վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան։
 

Արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով կինն ու երեխաները հիվանդանոց են տեղափոխվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Կիսվել: