շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կավելաշվիլին ու Էրդողանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Կավելաշվիլին ու Էրդողանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Վրաստանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների արդիական օրակարգը: Նա հայտնել է, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ:

Կավելաշվիլիի խոսքով՝ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Նա կարևորել է վրացական արտադրանքի արտահանման ավելացմանը նպաստելը, որպեսզի ազատ առևտրի մասին համաձայնագիրը հավասար օգուտներ բերի երկու կողմին:

«Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները՝ մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանային, առևտրատնտեսական և տրանսպորտային-էներգետիկ համագործակցության խորացման հեռանկարներին»,- ասել է Վրաստանի նախագահը։

Կարևորվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և «Հարավային գազային միջանցքի» նախագծերը:

 

  • Կիսվել: