Կարծես թե մենք կորցրել ենք Հնդկաստանն ու Ռուսաստանը Չինաստանին․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում է կատարել՝ հրապարակելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ լուսանկարը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծես թե մենք կորցրել ենք Հնդկաստանն ու Ռուսաստանը՝ ամենախորը, ամենամութ Չինաստանին։ Թող նրանք միասին երկար և բարգավաճ ապագա ունենան»։
Նշենք, որ այս շաբաթ Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները մասնակցել էին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ չինական Թիենծին քաղաքում։


