երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կարող է լինել միայն «ուկրաինական» մոդել և միայն իրավաբանորեն հաստատված «անվտանգության երաշխիքների» դեպքում․ Միխայիլ Պոդոլյակը՝ Պեսկովին

Կարող է լինել միայն «ուկրաինական» մոդել և միայն իրավաբանորեն հաստատված «անվտանգության երաշխիքների» դեպքում․ Միխայիլ Պոդոլյակը՝ Պեսկովին

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու խոսքերը Ուկրաինայի համար պետության «ավստրիական կամ շվեդական» մոդելի գաղափարի մասին։

«Ուկրաինան այժմ ուղղակի պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Ուստի կարող է լինել միայն «ուկրաինական» մոդելը և միայն իրավաբանորեն հաստատված «անվտանգության երաշխիքների» դեպքում: Եվ ոչ մի այլ մոդելի կամ տարբերակի մասին խոսք չկա»,- ասել է Պոդոլյակը՝ պարզաբանելով, որ հարցը վերաբերում է անվտանգության երաշխիքներին և հակամարտությանը Ուկրաինայի դաշնակիցների մասնակցությանը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր՝ Ռուսաստանի համար կարող է ընկալվել իբրև փոխզիջում, եթե Ուկրաինան Ավստրիայի կամ Շվեդիայի պես առապառազմականացված երկիր դառնա, որն ունի սեփական բանակ։

  • Կիսվել: