Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթի ուշագրավ պահերը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված շքերթին:
Նշենք, որ այս տարվա շքերթի օդային մասը չեղարկվել է։
Հաղթանակի շքերթը տևել է մոտ 47 րոպե։ Ըստ երևույթին, այն դարձել է ամենակարճը բոլոր տարիների ընթացքում։
Շքերթին ամբիոնից հետևել են Հայաստանի վարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի նախագահները։