Կանադայի վարչապետը ժամանել է Կիև
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին իր թվիթերյան էջում հայտնել է, որ ժամանել է Կիև, տեղեկացնում է 24-րդ ալիքը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի Անկախության այս օրը և երկրի պատմության այս կարևորագույն պահին Կանադան ուժեղացնում է իր աջակցությունն ու ջանքերը՝ Ուկրաինայում արդար և տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ»։
Նշենք, որ սա Կանադայի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա։ Կայարանում Կանադայի վարչապետին դիմավորել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ավելի վաղ Քարնին հայտարարել էր, որ 2025 թվականի օգոստոսի 25-ից 27-ը կայցելի Լեհաստան, Գերմանիա և Լատվիա։


