շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կանադայի վարչապետը Ալեքսեյ Նավալնիի կազմած ցուցակից տասը ռուսաստանցու նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

Կանադայի վարչապետը Ալեքսեյ Նավալնիի կազմած ցուցակից տասը ռուսաստանցու նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն տասը ռուսաստանցիների դեմ նոր պատժամիջոցների մասին է հայտարարել: Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք, ըստ նրա, ՛՛առնչվում են՛՛ Ուկրաինա Ռուսաստանի ՛՛չարդարացված ներխուժման՛՛ հետ, տեղեկացնում է CNN-ը։

Թրյուդոն ասուլիսի ժամանակ նշել է, որ այդ մարդկանց թվում են Ռուսաստանի նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ եւ Ռուսաստանի ղեկավարության կողմնակիցներ:

՛՛Այդ անձանց անունները վերցված են բանտարկության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնու կազմած ցուցակից։ Պատժամիջոցները մեծացնում են ճնշումը Ռուսաստանի ղեկավարության, այդ թվում՝ Պուտինի մերձավոր շրջապատի վրա՛՛,-նշել է Կանադայի վարչապետը:

 

  • Կիսվել: