շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կանադան Ուկրաինային 1 մլրդ դոլարի զենք կտրամադրի. Քարնի

Կանադան Ուկրաինային 1 մլրդ դոլարի զենք կտրամադրի. Քարնի

Կանադան Ուկրաինային 1 մլրդ դոլարի զենք կտրամադրի։ Փաթեթը կներառի անօդաչու թռչող սարքերի, արկերի և զրահատեխնիկայի փոխանցում: Այս մասին Կիևում Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված իր ելույթում ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, տեղեկացնում է РБК-Украина-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Հունիսին G7-ի գագաթնաժողովում Կանադան խոստացել էր լրացուցիչ 2 մլրդ դոլարի ռազմական օգնություն։ Այսօր ես հպարտությամբ հայտարարում եմ, որ այդ գումարից ավելի քան 1 մլրդ-ը կուղղվի ձեր սպառազինության զինանոցի ուժեղացմանը՝ անօդաչու թռչող սարքերի, զինամթերքի և զրահատեխնիկայի մատակարարման միջոցով, որոնք կհասնեն արդեն հաջորդ ամիս»։

Կանադայի վարչապետը նաև հայտնել է, որ իր երկիրը տասնյակ միլիոններ կտրամադրի անհետաձգելի օգնության, ռմբապաստարանների ստեղծման, ինչպես նաև կիբերհարձակումներին հակազդելու համար։

«Որպես ուկրաինացի երեխաների վերադարձի միջազգային կոալիցիայի համանախագահ՝ Կանադան կուժեղացնի համագործակցությունը Ուկրաինայի, եվրոպացի գործընկերների և ԱՄՆ-ի հետ՝ երեխաների անհապաղ և անվերապահ վերադարձն ապահովելու համար»,-հավելել է նա:

 

  • Կիսվել: