չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 9 քաղաքացիների և ևս 9 բելառուսների նկատմամբ։ Այս մասին ասվում է երկրի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Սահմանափակումները հիմնականում վերաբերում են ռուս գործարարներին։ Ցուցակում հայտնվածների թվում են «Նորնիկելի» ղեկավար Վլադիմիր Պոտանինը, ՆՈՎԱՏԵԿ-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը, «Ռենովա» խմբի հիմնադիր Վիկտոր Վեկսելբերգը և այլք։

Նշվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված անձանց արգելվում է գործարքներ կատարել Կանադայում ցանկացած գույքի հետ կապված և ստանալ պարտքի ֆինանսավորում։

Բելառուսի քաղաքացիների նկատմամբ կազմված ցուցակում են հայտնվել Բելառուսի ՊՆ երեք փոխնախարարներ Անդրեյ Ժուկը, Անդրեյ Բուրդիկոն և Սերգեյ Սիմոնենկոն։

  • Կիսվել: