շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Կանադան կշարունակի զենք մատակարարել և ֆինանսական ու մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային. Թրյուդո

Կանադան կշարունակի զենք մատակարարել և ֆինանսական ու մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային. Թրյուդո

Կանադայի իշխանությունները կշարունակեն զենք մատակարարել, ֆինանսական և մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, տեղեկացնում է RT-ն:

՛՛Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարման հարցում, ինչպես նաև ֆինանսական և հումանիտար օգնություն կտրամադրի՛՛,-ասել է Կանադայի վարչապետը։

Նա նշել է նաև, որ ապագայում երկիրը կօգնի Ուկրաինային վերականգնել ավերված ենթակառուցվածքները։

 

 

 

  • Կիսվել: