«Կանադան չի վաճառվում», «Երբեք մի ասա երբեք». Թրամփի ու Կանադայի վարչապետի զրույցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ:
՛՛Ես դեռ հավատում եմ, որ Կանադան կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը՛՛,-ասել է Թրամփը Կանադայի վարչապետին՝ Սպիտակ Տանը նրան դիմավորելու եկած ժամանակ:
Մարկ Քարնին պատասխանել է, որ իր երկիրը երբեք չի վաճառվի: ՛՛Կանադան չի վաճառվում՛՛, - նշել է նա: Թրամփն էլ արձագանքել է. ՛՛Երբեք մի ասա երբեք՛՛:
Հանդիպման ժամանակ Թրամփն ասել է, որ, չնայած տարաձայնություններին, Վաշինգտոնն ու Օտտավան կպահպանեն բարեկամական հարաբերությունները։
՛՛Մենք ամեն դեպքում բարեկամներ կմնանք, Կանադան ինձ համար առանձնահատուկ վայր է, ես այնտեղ շատ ծանոթներ ունեմ, իմ մայրն ազգականներ ուներ Կանադայում՛՛,-նշել է նա:
Թրամփը հավելել է, որ հարգանք է տածում կանադացիների նկատմամբ և շատ է սիրում Կանադան։