ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանադան արգելել է ռուսական ալյումինի և պողպատի ներկրումը

Կանադան արգելել է ռուսական ալյումինի և պողպատի ներկրումը

Կանադան արգելել է ռուսական ալյումինի և պողպատի ներկրումը։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Արգելքը վերաբերում է ալյումինից և պողպատից պատրաստված արտադրանքներին, ինչպիսիք են ալյումինե տարաները և պողպատե խողովակները:

Այս որոշման նպատակն է սահմանափակել Մոսկվայի հնարավորությունները՝ ֆինանսավորել Ուկրաինայի պատերազմը։

«Ուկրաինան կարող է և պետք է հաղթի այս պատերազմում։ Մենք շարունակում ենք ամեն ինչ անել՝ կրճատելու կամ սահմանափակելու այն եկամուտները, որոնք օգտագործվել են Ուկրաինայում Պուտինի անօրինական և բարբարոսական միջամտության ֆինանսավորման համար»,- ասվում է Կանադայի ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդի հայտարարության մեջ:

Կանադան իր արևմտյան դաշնակիցների հետ համակարգված գործողություններ ձեռնարկեց Ռուսաստանի դեմ: Կանադան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 1 600 ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Ուկրաինայում միջամտության համար: Բացի այդ, Կանադան Կիևին հատկացրել է 3,6 միլիարդ դոլար՝ ֆինանսական, ռազմական և մարդասիրական օգնության տեսքով։

  • Կիսվել: