ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կան խմբեր, որոնք ուզում են թունավորել Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները. Էրդողան

Կան խմբեր, որոնք ուզում են թունավորել Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կան խմբեր, որոնք ուզում են «թունավորել» Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները։

Էրդողանը ելույթ է ունեցել ՄԱԿ–ի ԳՎ–ին իր մասնակցության շրջանակում Նյու Յորքում թուրք–ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի (TASC) կազմակերպած ընթրիքի ժամանակ։

«Ձեր ինքնատիպությունն այստեղ պահպանելով` դուք (ԱՄՆ–ում բնակվող թուրքերը) կամուրջներ եք ստեղծում մարդկանց միջև` ծանոթացնելով ամերիկացիներին մեր մշակույթին։ Հաղթանակի ճանապարհը միասնության, համերաշխության միջով է անցնում։ Կան հետաքրքրված խմբեր, որոնք ուզում են թունավորել թուրք–ամերիկյան հարաբերությունները։ Մենք նրանց առջև պատնեշ կդնենք», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նշել է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները օր օրի բարելավվում են։ Նրա խոսքով` նա պայմանավորվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հետագայում ևս «ամրապնդել բարեկամությունն ու համագործակցությունը»։

  • Կիսվել: