կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կամչատկայում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը, այս անգամ՝ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ

Կամչատկայում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը, այս անգամ՝ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղը հայտնել է Կամչատկայի ափերի մոտ նոր ցնցումների մասին, տեղեկացնում է Коммерсантъ-ը։

Նշվում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 17:47-ին գրանցվել է 6,5 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ ժամանակվանից ի վեր ծառայությունը հրապարակել է տարածաշրջանում 4,3-ից մինչև 6,0 մագնիտուդով ցնցումների ևս 17 հաղորդագրություն։

Այսօր Կամչատկայում սկսել է ժայթքել Կլյուչևսկու հրաբուխը՝ Եվրասիայի ամենաբարձր ակտիվ հրաբուխը։ Շիկացած լավա հոսում էր լանջերից ցած, լսվում էին պայթյուններ, հայտնել են երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղում։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ՝ 8,7 մագնիտուդով երկրաշարժը։ Շենքերը վնասվել են, իսկ ցունամիի ալիքը հեղեղել է ափամերձ տարածքները։ Իշխանությունները հայտնել են, որ լուրջ ավերածություններ չեն եղել։

  • Կիսվել: