շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կամչատկայի հարավում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել

Կամչատկայի հարավում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել

Ռուսաստանում՝ Կամչատկայի հարավում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել։  Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային բաժանմունքի հաղորդագրությանը։

Առկա տվյալների համաձայն՝ օջախը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ թերակղզու հարավային ծայրում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 340 կմ հեռավորության վրա՝ 58,8 կիլոմետր խորության վրա։

Տեղի բնակիչների խոսքով՝ երկու ցնցում է զգացվել, երկրորդն ավելի ուժեղ է եղել, տներում ճոճվել են ջահերը։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ինգուշեթիայի Նազրան շրջանում 2,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ 

  • Կիսվել: