չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Կալաշնիկովն» առաջին անգամ նոր հրթիռ է ներկայացրել անօդաչու թռչող սարքի համար

«Կալաշնիկովն» առաջին անգամ նոր հրթիռ է ներկայացրել անօդաչու թռչող սարքի համար

«Կալաշնիկովն» առաջին անգամ «Բանակ 2021» ցուցահանդեսում ներկայացրել է նոր ՝ С-8Л հրթիռը, որը կարող է կիրառվել անօդաչու թռչող սարքից: 

«Կալաշնիկովի» փորձարարական կենտրոնում ներկայացվել է «Ստրելա» գիտաարտադրական ձեռնարկության ուղղաթիռային ԱԹՍ ՝ երեք С-8Л հրթիռներով:

«Այսօր ընկերությունների մեր խումբը աշխատանքներ է կատարում «Ստրելա» գիտաարտադրական ձեռնարկության  հետ համատեղ՝ С-8Л  նոր ճշգրտվող հրթիռի՝ ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքի հետ հարմարվելու հնարավորության շուրջ», - նշել է Սեմյոնովը:

Այդ հրթիռի կիրառումը թույլ է տալիս ոչնչացնել ինչպես առանձին, այնպես էլ խմբակային շարժվող և անշարժ թիրախներ: Հրթիռն ունի լազերային կիսաակտիվ ինքնանշանառման հնարավորություն, բեկորային-ֆուգասային մարտական մաս, կիրառման հեռավորությունը մինչև 6 կիլոմետր է:

Այն նաև նախատեսված է ուղղաթիռներից և ինքնաթիռներից կիրառելու համար, որոնք նախկինում օգտագործել են C-8 հրթիռի չկառավարվող տարբերակը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը ՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն ՝ մասնակցելու «Բանակ 2021» ցուցահանդեսի և «Բանակային միջազգային խաղերի» բացման արարողություններին:

 

 

  • Կիսվել: